ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Mastercard-ը գործարկում են #երբշահումես ակցիան

09.07.2018 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Mastercard #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, հայտարարում է հերթական՝ անկանխիկ վճարումները խթանող #երբշահումես ակցիայի մեկնարկի մասին:

Ինչպես հայտնել են բանկում, կատարելով գնումներ եւ վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard վճարային քարտերով՝ հաճախորդները կստանան հնարավորություն շահելու կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հավաստագրեր, ինչպես նաեւ գլխավոր մրցանակը՝ Renault Logan ավտոմեքենան:

«Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած Mastercard քարտապանները, ինչպես նաեւ այն անձիք, ովքեր կձեւակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր ակցիայի անցկացման ընթացքում, պետք է հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում կատարեն անկանխիկ գործարքներ՝ նվազագույնը 100 հազ. դրամ գումարի չափով, Հայաստանի եւ արտերկրի բոլոր առեւտրի եւ սպասարկման կետերում, ինչպես նաեւ ինտերնետում, կուտակեն բոնուսներ եւ մասնակցեն բանկի կողմից խաղարկվող արժեքավոր մրցանակների խաղարկությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Ակցիայի ավարտից հետո 100 ամենաշատ բոնուսային միավոր կուտակած քարտապանները կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի եւ գլխավոր մրցանակի՝ Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով եւ ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:
Դիտում՝ 5032
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW