IDBank-ը զիջում է ֆիզանձ հաճախորդների անհուսալի վարկերի տույժերը

04.07.2018 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #տույժ
IDBank-ը, ողջունելով հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները, կարեւորելով անհատական մոտեցումը եւ փորձելով ստեղծել ամբողջովին նոր գործընկերային միջավայր, որոշում է կայացրել` բանկի հետ հաշտություն կնքելու դեպքում զիջել իր ֆիզիկական անձ հաճախորդների 2018թ. մայիսի 31-ի դրությամբ անհուսալի վարկերի գծով հաշվեգրված տույժերը՝ ամբողջ ծավալով։

Բանկի կողմից հաճախորդին կառաջարկվի վճարման նոր ժամանակացույց։

Նշված գործընթացը կիրականացվի մինչեւ ս․թ․դեկտեմբերի 31-ը՝ բոլոր վարկատեսակների գծով։


«Բանկը արդեն երկար ժամանակ է, ինչ որդեգրել է վճարունակության հետ խնդիրներ ունեցող պարտապանների պարտավորությունների՝ հնարավորության եւ ողջամտության չափով, զիջման քաղաքականություն, իսկ հաշվի առնելով բանկի զարգացման նոր ուղին՝ մենք բաց ենք եւ պատրաստակամ ցանկացած իրավիճակում աջակցել մեր հաճախորդներին»,- նշել են բանկում։

Բանկում նշել են, որ գործընթացի վերաբերյալ մանրամասն խորհրդատվություն ստանալու համար հաճախորդները կարող են մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել տեղեկատվական կենտրոն:
Դիտում՝ 1670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW