ՊԵԿ-ը հետեւողական կլինի «կոռուպցիոն երեւույթների բացառելու» հարցում

27.06.2018 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #կոռուպցիա
Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր:

ՊԵԿ-ում նշել են, որ մաքսային միջնորդական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել եւ հետամուտ լինել ցանկացած խնդրի օպերատիվ լուծմանը:

«Մեր հիմնական առաքելությունն է մաքսային համակարգում ապահովել օրենսդրության գերակայությունն ու համահավասար կիրարկումը, բյուջեի եկամուտները, տնտեսական անվտանգությունը, մաքսային հսկողության պատշաճ իրականացումը: Հետեւողական ենք լինելու բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի պարզ եւ անխոչընդոտ կազմակերպմանը՝ բացառելով կոռուպցիոն երեւույթները»,- ասել է Արա Գաբրիելյանը:
    
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանը:

Առաջարկվել է համատեղ լուծումներ գտնել բիզնեսի բարձրացրած հարցերի կարգավորման ուղղությամբ՝ շարունակական դարձնելով երկխոսության ձեւաչափով հանդիպումները:
Դիտում՝ 1608

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW