Քաղաքաշինական բաց հարթակ կստեղծվի

25.06.2018 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#քաղաքաշինության կոմիտե
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն քաղաքաշինական բաց հարթակ է տրամադրելու ոլորտի խնդիրներով մտահոգ մասնագիտական հանրությանը եւ քաղաքացիներին:

Ըստ Կոմիտեի մամուլի ծառայության, այդ նպատակով շաբաթվա յուրաքանչյուր ուրբաթ օրը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի մոտ կազմակերպվելու է քննարկում՝ առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:

Տվյալ շաբաթվա հանդիպմանը մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել մինչեւ չորեքշաբթի՝ ներկայացնելով թեմաներ, հիմնախնդիրներ, որոնք կարող եք ուղարկել press@minurban.am էլեկտրոնային հասցեին, Կոմիտեի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 011-621-711 հեռախոսահամարով:

Քննարկման թեմա կդառնան ներկայացված արդիական ու իրատեսական առաջարկները` ըստ քաղաքաշինական խնդիրների կարեւորության:
Դիտում՝ 1402

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW