Հայէկոնոմբանկը տրամադրում է ճամփորդելու նպատակով ապառիկ վարկ

21.06.2018 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #վարկ
Հայէկոնոմբանկը ֆինանսավորման իր տարբերակն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր սիրում են ճանապարհորդել եւ լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք ունեն:

«Բանկի գործընկեր տուրիստական գործակալությունների միջոցով կարող եք ստանալ ճամփորդելու նպատակով ապառիկ վարկը հենց տեղում: Տվյալ վարկատեսակը տրամադրվում է մինչեւ 2 մլն դրամի շրջանակում, 1-36 ամիս մարման ժամկետով՝ 30 վայրկյանի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ գործընկեր տուրիստական ընկերությունների ցանկին եւ վարկի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում, իսկ թեժ առաջարկներին՝ նաեւ բանկի ֆեյսբուքյան էջում:
Դիտում՝ 2489

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW