Համաշխարհային տնտեսությունը վտանգված է, ասել է ԱՀԿ ղեկավարը

19.06.2018 | 09:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #Ռոբերտու Ազեվեդու
Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը վտանգված է:

«Եթե համաշխարհային առեւտրում տիրող վիճակը շարունակվի սրանալ, ապա մեզ սպառնում է համաշխարհային ռեցեսիա: Եվ մենք արդեն տեսնում ենք անկման գործընթացի մեկնարկի նախանշանները»,- ասել է Ազեվեդուն Handelsblatt-ին տված հարցազրույցում:

«Մենք պարտավոր ենք պահպանել երկխոսությունը: Եթե մենք չխոսենք միմյանց հետ, իրավիճակն անխուսափելիորեն կսրվի: Գործընկերների միջեւ թշնամությունն իսկապես շատ է: Դրա համար մենք պետք է հետեւենք նրան, որպեսզի ապագա զրույցների մթնոլորտը չխափանվի, այլ մնա արդյունավետ: Եթե քաղաքական առաջնորդները չպահպանեն կառուցողական ոգին, համաշխարհային տնտեսությունը եւ մեր քաղաքացիները դրանից շատ կտուժեն»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Դիտում՝ 6276

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW