Երեւանում եւ Թեհրանում կարծում են, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը կխթանի հայ-իրանական երկկողմ առեւտրի զարգացմանը:Այս մասին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի եւ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի՝ այսօր կայացած հանդիպմանը:Նախարարը կարեւորել է «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Իրանի ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջեւ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում հնարավոր կդառնա իրանական եւ ԵԱՏՄ շուկաներում պարենային եւ ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկման լաբորատորիաների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում եւ Իրանում։ 15.06.2017 | 11:24 Հայաստանն ու Իրանը կհամապատասխանեցնեն «հալալ» ստանդարտները Անդրադարձ է կատարվել «Հալալ» սերտիֆիկատների տրամադրման գործընթացի կազմակերպմանը, «Նանոգիտություն եւ տեխնոլոգիաներ» համաժողովի անցկացմանն ու «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն։ 16.08.2017 | 14:54 Մեղրիի ու Արազի ԱՏԳ-ները «կլինեն ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ» Կողմերը քննարկել են զբոսաշրջության, ինչպես նաեւ ցամաքային ճանապարհով ազատորեն երկու երկրներ այցելելու դյուրացման հնարավորությունները։ Կարեւորվել են լրագրողների եւ տուրօպերատորների փոխայցելությունները։ Tweet Դիտում՝ 1560