Հայաստանն ու Իրանը կհամապատասխանեցնեն «հալալ» ստանդարտները

15.06.2017 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էմիլ Տարասյան #հալալ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն ու Իրանի ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտը նախօրեին Թեհրանում կնքել են փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում, հուշագրով նախատեսվում է սննդի եւ ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, «հալալ» ստանդարտի վրա հիմնված ապրանքների հսկողության վերաբերյալ դասընթացների, աուդիտի իրականացում, երկու կողմերի շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում, Հայաստանի տարածքում Իրանի «հալալ» ստանդարտ մակնշման տրամադրում, «հալալ» արտադրանքի հավատարմագրման ընթացակարգերին առնչվող տեղեկատվության փոխանակում եւ այլն:

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարեւորել, որ «հալալ»-ի կանոնների իրականացումից կօգտվեն թե զբոսաշրջիկները, եւ թե գործարարները: Իրանական կողմն էլ առաջարկել է քննարկել «հալալ»-ի կիրառման հնարավորությունը նաեւ ոչ պարենային ապրանքների նկատմամբ:
Դիտում՝ 2526
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW