Ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանով, ասել է Միլսը

15.06.2018 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #Ռիչարդ Միլս
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ասել է, որ ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանով։

Այս մասին նա ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանը։

«Պատրաստ եմ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո աշխատել Ձեզ հետ՝ խթանելու առեւտուրն ու ներդրումները մեր երկու երկրների միջեւ: Սա մեր երկկողմ հարաբերությունների թիվ մեկ գերակայությունն է»,- նշել է դեսպանը։

Արծվիկ Մինասյանն էլ ասել է, որ ԱՄՆ աջակցությանը չափազանց կարեւորում է իր ղեկավարած գերատեսչության համար։

Հանդիպմանը կողմերը վերահաստատել են համագործակցության եւ համատեղ աշխատանքի ընդլայնմանը միտված պատրաստակամությունը։
Դիտում՝ 2936

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW