Էներգետիկայի նախարարություն. Ամուլսարի նախագիծը հաջողված փորձ է

12.06.2018 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա #Էներգետիկայի նախարարություն #Ամուլսար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը արձագանքել է հանքարդյունաբերության վերաբերյալ մի քանի հասարակական կազմակերպությունների առաջարկներին:

Նախարարությունը, անդրադառնալով, Ամուլսարի ծրագրին մասնավորապես տեղեկացրել է.

«Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել միայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված դեպքերով, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը չի կարող դադարեցվել օտարերկրյա կազմակերպությունների կողմից տրված եզրակացության հիման վրա:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը տրվում է համապատասխան փորձաքննական, այդ թվում նաեւ Շրջակա միջավայրի վրա ազդեցության, դրական եզրակացությունների հիման վրա:

Հարկ է նշել, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը, իսկ 2018թ. հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին եւ պրակտիկային:

Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման, պատասխանատու սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացման տեսակետից: Ներկայումս, Ամուլսարում, արդյունահանման համար նախապատրաստական աշխատանքների մոտ 80%-ն արդեն իրականացվել են: Կատարվել են մի քանի միլիոն խ/մ հողային, 9000 խ/մ բետոնային աշխատանքներ: 90 000 խ/մ ծավալի մակաբացման աշխատանքներ են կատարվել, կառուցվել է շուրջ 20 կմ ճանապարհ: Իրականացվել են ջրերի կառավարման, ինչպես նաեւ բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարության զգալի մասը: Պատրաստ են տարրալվացման 2 հարթակները, որոնցում իրականացված են ջրամերժ կավային շերտի տեղադրման աշխատանքները եւ ընթացքի մեջ են պոլիմերային գեոմեմբրաների տեղադրման աշխատանքները»:

Պատասխանն ամբողջությամբ տեղադրված է Ecolur.org կայքում:
Դիտում՝ 3130
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW