ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները
05.06.2018 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես նշել են բանկում, հաճախորդները հնարավորություն են ստացել ձեւակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետեւյալ պայմաններով.
- Սկսած 2%-ից՝ դրամով վարկերի համար (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 16,5%-ից), սկսած 1%-ից՝ դոլարով վարկերի համար (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 15,5%-ից),
- վարկը տրամադրվում է ոսկու արժեքի մինչեւ 150%-ի չափով,
- վարկի մարման ժամկետ՝ մինչեւ 5 տարի, ընդ որում՝ վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից իր հայեցողությամբ,
- վարկի գումար՝ մինչեւ 3 000 000 դրամ (կամ համարժեքը դոլարով):
«Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար: Տեղափոխելով իրենց ոսկյա իրերի գրավով վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ստանալ վարկի գումար՝ գրավի արժեքի մինչեւ 30%-ով ավելի չափով»,- ասված է հաղորդագրությունում:
Ձեւակերպելով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները կօգտվեն նաեւ հետեւյալ առավելություններից.
- վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,
- վարկի ձեւակերպումը կատարվում է տեղում եւ տեւում է մի քանի րոպե,
- վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: