ՎԶԵԲ-ը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ
01.06.2018 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Այս մասին ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, բանկը շահագրգռված է ընդլայնել գործունեությունը Հայաստանում տարբեր ոլորտներում:
Ֆրենսիս Մալիժը տեղեկացրել է, որ առաջիկա աշնանը Հայաստան է այցելելու ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությունը, ինչը լավ հնարավորություն կլինի քննարկելու երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը եւ ընդգծել, որ բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն:
«Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ եւ նախանշված բոլոր ծրագրերի հաջողությամբ իրականացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ծրագրերն ավելի արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ աշխատելու եւ հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու անհրաժեշտությունը:
Վարչապետը հավելել է, որ ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է եւ այդ նպատակով կարեւորում է վարկերի օգտագործման արդյունավետության բարձրացումը:
ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը հանդիպել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին եւ պատրաստակամություն հայտնել կիսվել այլ երկրներում իրենց իրականացրած ծրագրերի փորձով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն Հայաստանի համար:
Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը առաջիկայում եւս կլինի ոչ պակաս հարթ ու թափանցիկ, եւ հույս հայտնել, որ այն կզարգանա նաեւ նոր ուղղություններով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: