«Պարմա»-ում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է

24.05.2018 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Պարմա» #ՍԱՊԾ
«Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում իրականացված վերահսկողական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է տեղական արտադրության եւ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք:

ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ, 7,4 կգ եւ 283 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի առկա ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է (ապխտած ձուկ, մայոնեզ, բժշկական երշիկ, խոզապուխտ, ձու):

Թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 142,37 կգ եւ 2201 տուփ (հատ) ապրանքի համար տրվել է իրացումը կասեցնելու եւ մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:

Ըստ ՍԱՊԾ-ի՝ թերի մակնշմամբ ապրանքատեսակներն են՝ զովացուցիչ ըմպելիքներ, չորաձուկ, երշիկի տեսականի, գարեջուր, հալվա, բնական հյութ, կետչուպ, մսային կիսաֆաբրիկատ, պանրի տեսականի, շոկոլադե սալիկներ, շերտավոր խմոր, աղի սիսեռ, սոուս, տարբեր ապրանքանիշերի սուջուխներ, բաստուրմաներ, լորի ձու, հումուս, մարինադ, մեղր, քաղցր յոգուրտ, նրբերշիկ, ապուխտի տեսականի, պաղպաղակ, ըմպելի յոգուրտ, կարագ, համեմունք, բանջարեղենային պահածո, ձուկ, աղ, չաման, չիր, ձեթ, հաց, մանանեխ, իշլի քյուֆթա, պելմեններ, քացախ, թխվածքաբլիթ, օղի, կոնյակ, լիկյոր, ռոմ, վիսկի:
Դիտում՝ 2823
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW