ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորում է Լրագրողների ֆուտբոլային 2-րդ մրցաշարը
23.05.2018 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ


Բանկում նշել են, որ մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից: Հայաստանը ներկայացված է երկու թիմով՝ Երեւանից եւ Գյումրիից:
Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը տեղի կունենա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում:
Մրցաշարի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն - Տնօրինության Նախագահ Իվան Տելեգինը, Հայաստանի առաջին ալիքի մարզական ծրագրերի ղեկավար Կարեն Գիլոյանը, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը քննարկել են ակտիվ եւ առողջ ապրելակերպի վարման կարեւորությունը եւ նմանատիպ մրցաշարերի անցկացմանը վերաբերող հարցեր:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին եւ ակտիվորեն աջակցում է տարբեր մարզական միջոցառումներին: Բանկի հատուկ հետաքրքրության են արժանանում միջոցառումները, որոնց մասնակցում են Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչները։ Վերջերս բանկն աջակցել է հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ անցկացվող շախմատային մրցաշարին: Բացի այդ, բանկը մեծ նշանակություն է տալիս իր ֆուտբոլային թիմին, որը պարբերաբար հանդես է գալիս միջկորպորատիվ մրցաշարերում եւ զբաղեցնում է մրցանակային տեղեր»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: