Ֆինանսների նախարարն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերը
23.05.2018 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն






Ներկայացնելով գերմանական կողմի դիրքորոշումը՝ դեսպանը հայտնել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է ոչ միայն պահպանել առկա տնտեսական կապերը, այլեւ քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է շարունակել իրականացնել օրակարգում առկա բոլոր ծրագրերը:
Նախարարն ընդգծել է պետական ֆինանսների արդյունավետ կառավարման կարեւորությունը եւ նշել, որ այս հարցում մեծ ներդրում ունեն գործընկեր-պետություններն ու միջազգային ֆինանսական կառույցներն ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ մշակույթի եւ փորձի փոխանակման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական եւ տեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում անցկացնելու հնարավորությունը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: