ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար

17.05.2018 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել եւ ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները:

«Այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաեւ վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաեւ տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:

Կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ եւ տրամադրվում է հետեւյալ հաստատություններում սովորողների համար՝

- տեղական ուսումնական  հաստատություններ,
- միջազգային ուսումնական հաստատություններ,
- միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր,
- տարբեր ուսումնական դասընթացներ:

«Նոր վարկատեսակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն»,- նշել են բանկում:

Վարկի հիմնական պայմաններն են՝

- Տոկոսադրույք՝ սկսած 15%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 17,5%-ից),
- Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչեւ 5 տարի,
- Վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ,
- Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ նախատեսված չեն,
- Վարկի մարման եղանակ (ըստ հաճախորդի ընտրության)՝ վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում կամ միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ վարկի գումարի հավասարաչափ ամսական մարում (տոկոս եւ հիմնական պարտք):

Հայտի դիտարկումը եւ վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը ստանալու համար կարող են դիմել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, այնպես էլ բանկի պահանջներին համապատասխանող ուսանողները:
Դիտում՝ 5574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW