Արծվիկ Մինասյան. «Հեղափոխական մոտեցումներով» ծրագիր կներկայացնենք

15.05.2018 | 21:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ղեկավար աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին։

Վարչապետը նշել է, որ առաջիկա կարեւորագույն խնդիրներից մեկը, որ անհրաժեշտ է լուծել, կապված է ներդրումային միջավայրի հետ։

«Հույս ունեմ, որ մենք արդեն զուտ մթնոլորտի, քաղաքական որոշակի կանոնների հանրահռչակման առումով բավականին խնդիրներ լուծել ենք եւ ուզում եմ կրկնել, որ Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու։ Ես վստահ չեմ, որ այս պահին դեռեւս չկան մենաշնորհներ, առնվազն դեֆակտո նրանք գոյություն ունեն, եւ մենք հետեւողականորեն պետք է աշխատենք, որպեսզի դրանք դադարեն գոյություն ունենալ։ Ուզում եմ մի նրբություն ընդգծել.ես չափազանց մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ տնտեսական դաշտը ադեկվատ է արձագանքում մեր քաղաքական հայտարարություններին»,- նշել է վարչապետը:

Նա ավելացրել է, որ մայիսի 8-ից հետո ՀՀ տնտեսությունը ոչ միայն նեգատիվ ազդակներ չի ցուցաբերել, այլեւ «ցուցաբերում է որոշակի պոզիտիվ ազդակներ, ինչը կապված է այն լավատեսական մթնոլորտի եւ սպասումների հետ, որ գոյություն ունեն»։

Արծվիկ Մինասյանն իր հերթին ասել է, որ նշված խնդիրները, մասնավորապես հակամենաշնորհային քաղաքականությունը, լինելու են նախարարության ամենօրյա աշխատանքի հիմքում։

«Մեզ սպասում է լավ առումով թեժ շրջան՝ ամենօրյա դրական փոփոխություններ բերելու տեսանկյունից, եւ մենք առաջիկայում կներկայացնենք տնտեսական ծրագիր, որտեղ հեղափոխական մոտեցումներ կլինեն»,- նշել է նորանշանակ նախարարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին, ով իր հերթին, երախտիքի խոսք է ասել նախարարության անձնակազմին բարձր պրոֆեսիոնալիզմի համար եւ մաղթել Արծվիկ Մինասյանին հաջողությամբ իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը: Նա նաեւ հայտնել է իր պատրաստակությունը՝ աջակցելու հետագա աշխատանքներում։
Դիտում՝ 1872
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW