ԿԲ այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը

14.05.2018 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ այցելուների կենտրոն #«Թանգարանների գիշեր»
ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր եւ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին:

Միջոցառումները նվիրված են Հայաստանի առաջին հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Ինչպես տեղեկացրել են ԿԲ մամուլի ծառայությունում, կենտրոնն այցելուների համար բաց կլինի ուրբաթ՝ մայիսի 18-ին, ժամը 09:00-18:00-ը, եւ շաբաթ՝ մայիսի 19-ին, ժամը 10:00-22:00-ը:

Միջոցառումների շրջանակում կենտրոնում այցելուներին կներկայացվեն Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին:

Այցելուները կարող են ծանոթանալ նաեւ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչեւ ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում (հասցե՝ Վ. Սարգսյան 6):
Դիտում՝ 2320

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW