Պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը հրաժարական է տվել

10.05.2018 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետական գույքի կառավարման վարչություն
ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նա նշել է, որ հեռանալով պետական ծառայությունից՝ չի հեռանում քաղաքականությունից:

«Այսօր առավել եւս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ եւ կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի»,- նշել է Արման Սահակյանը:

Արման Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2011թ. հունիսից: Նա ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանի որդին է:
Դիտում՝ 1808

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW