Յունիբանկը կաջակցի դպրոցներին

10.05.2018 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ
Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում, սկսել է դպրոցների բարեկարգման եւ կահավորման ֆինանսավորման նոր ծրագրի իրականացում:

«Բանկի աջակցությամբ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում գտնվող դպրոցներում կկառուցվեն ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակներ: Այդ կերպ բանկը նպաստում է որակյալ կրթության եւ ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Սոցիալական ծրագրերը միշտ եղել են Յունիբանկի ուշադրության կենտրոնում:
Երեխաներին նեցուկ լինելն այս ուղղության առաջնահերթ խնդիրներից մեկն է:

Ծրագրի շրջանակում համակարգչային դասասենյակ արդեն իսկ կառուցվել է Գյումրիում, որի բացումը կլինի շուտով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1209

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW