ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները
07.05.2018 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բանկում նշել են, որ այժմ վարկը կարող է տրամադրվել նաեւ չգրանցված եկամուտներով հաճախորդներին:
«Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր խանութներից, կարող են ձեւակերպել շահավետ պայմաններով ապառիկ (տարբեր գործընկեր-խանութներում գործում են վարկավորման տարբեր պայմաններ).
- Վարկի առավելագույն գումար՝ մինչեւ 1,5 մլն դրամ
- Վարկի տոկոսադրույք՝ սկսած 0%-ից,
- Կանխավճար՝ 0%,
- Վարկի ժամկետ՝ մինչեւ 60 ամիս,
- Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար՝ սկսած 0%-ից:
Վարկը ձեւակերպվում է.
- տեղում՝առանց բանկ այցելության անհրաժեշտության,
- հաշված րոպեների ընթացքում,
- փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)»,- ասված է հաղորդագրությունում:
Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկը կարելի է ձեւակերպել Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող բանկի ավելի քան 350 գործընկեր առեւտրային կետերից՝ կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, բջջային հեռախոսներ եւ այլն գնելիս:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: