Վարչապետին փոխարինում է Կարեն Կարապետյանը

23.04.2018 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության կայքում տեղարդված հաղորդագրության մեջ ասված է.

«Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի եւ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:

ՀՀ վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության եւ լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը»:
Դիտում՝ 8940

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW