Ռուսական Red Wings ավիաընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կլյուչարեւն այսօր ասել է, որ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթների մեկնարկից հետո շուրջ երկու շաբաթվա ընթացքում ապահովվել է օդանավերի 90% բեռնվածություն:ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում նշել են, որ այս մասին Red Wings-ի ներկայացուցիչները նշել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ լրագրողների հետ հանդիպմանը: 14.03.2018 | 15:01 Red Wings-ը կիրականացնի Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթներ Եվգենի Կլյուչարեւի խոսքով՝ վերոնշյալ ցուցանիշը գոհացնում է ավիաընկերությանը եւ թույլ է տալիս ամառային նավիգացիոն շրջանի համար կատարել դրական կանխատեսումներ:Ավիաընկերությունը Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղին շահագործում է այս տարվա մարտի 18-ից՝ շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ Airbus A320/321 եւ Ту-204 տիպի օդանավերով, իսկ չվերթների ամենօրյա ռեժիմին նախատեսում է անցնել ապրիլին: Tweet Դիտում՝ 2743