Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմս
29.03.2018 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկը գործարկում է «Հանդիպեք չեմպիոններին» ակցիան, որի շրջանակում իր Mastercard եւ Maestro քարտապաններին առաջարկում է անկանխիկ գնումներ կատարել եւ հնարավորություն ստանալ՝ գտնվելու UEFA Չեմպիոնների Lիգայի Կիեւում կայանալիք եզրափակիչ խաղին:
Բանկում նշել են, որ ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով, եւ դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Mastercard եւ Maestro այն քարտապանները, որոնք ակցիայի շրջանակում՝ 2018թ. մարտի 26-ից մինչեւ մայիսի 10-ը ներառյալ, կկատարեն առնվազն 25 անկանխիկ գործարք՝ նվազագույնը 400 000 դրամի կամ համարժեք արտարժույթի:
«Ակցիայի շրջանակում կխաղարկվի UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար, եւ ուղեւորություն դեպի Կիեւ: Ակցիայի շրջանակում առավելագույն գումարի եւ քանակի գործարքներ կատարած եւս 9 քարտապան կստանա դրամական պարգեւ»,- ասված է հաղորդագրությունում:
«Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի վերջնաժամկետը մայիսի 10-ն է:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: