€10 մլն՝ Արարատում եւ Արմավիրում գյուղատնտեսության զարգացմանը

28.03.2018 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատ #Արմավիր #դրամաշնորհ
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի եւ Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի €10 մլն:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, գումարն ուղղվելու է կաթիլային ոռոգման համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, պտուղների վերամշակման ու հողերի կոնսոլիդացման ուղղությամբ կատարվող ծրագրերի իրագործմանը:


Ծրագրի միջոցով Արարատի մարզում կառուցվող Վեդու ջրամբարին հարակից համայնքների հողերը կխոշորացվեն եւ կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն:
Դիտում՝ 1987

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW