Ներկայացվել է Ամուլսարի մասին ֆիլմի ամբողջական տարբերակը

19.03.2018 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան Արմենիա»

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մասին վավերագրական փոքր ֆիլմ:

20 րոպե տեւողությամբ ֆիլմը նպատակ ունի պատասխանելու հաճախ տրվող հարցերին այն մասին, թե ինչպես է Ամուլսարի ծրագրում իրականացվելու շրջակա միջավայրի պաշտպանությունը: Մինչ հանքարդյունաբերական  ենթակառուցվածքներն այս պահին կառուցվում են, ֆիլմում, առանց տեխնիկական մանրամասների ներկայացված է, թե ինչպես են դրանք գործելու հանքի շահագործման ընթացքում:

«Ամուլսարի ծրագիրը նախագծվել է միջազգային առաջատար ինժեներական ընկերությունների կողմից: Նախատեսված աղտոտման կանխարգելման եւ բնապահպանական համապարփակ կառավարման միջոցառումները կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում՝ ժամանակակից հանքարդյունաբերական ծրագրերում: Այս տեխնոլոգիաները տալիս են հանքերի անվտանգ շահագործման եւ շրջակա միջավայրի բազմակողմ պաշտպանության հնարավորություն:

Ամուլսարի ծրագրի բոլոր բարդ տեխնոլոգիական գործընթացները եւ բնապահպանական կառավարման բոլոր միջոցառումներն ամբողջությամբ հնարավոր չէ  ներկայացնել 20 րոպե տեւողությամբ ֆիլմում: Մեր նպատակն էր հանրամատչելի նկարագրել տեխնոլոգիական գործընթացի որոշ կարեւոր մանրամասներ, ինչպես նաեւ ներկայացնել շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիայի» բնապահպանական թիմի ամենօրյա աշխատանքի մի մասը: Հույս ունենք, որ սա կլինի եւս մեկ քայլ շահագրգիռ բոլոր կողմերին ցուցադրելու, որ Ամուլսարի ծրագիրը լինելու է Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության առաջատար օրինակը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 6496

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW