«Երեմյան փրոջեքթս»-ի թիմն այցելել է Արցախ

03.03.2018 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ /
Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության հրավերով «Երեմյան փրոջեքթս» ընկերության ներկայացուցիչները այցելել են Արցախ:

Այցի շրջանակում նրանք այցելել են Ստեփանակերտի ռեստորաններ, մասնակցել են «Ռեստորանային բիզնեսը Արցախում եւ Հայաստանում. խնդիրներ, ձեռքբերումներ եւ հեռանկարներ» քննարկմանը:


Մարտի 2-ին պատվիրակությանը ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Մեր գործընկերները սիրով ընդունեցին մեր հրավերը այցելել Արցախ եւ ոլորտի ներկայացուցիչների հետ կիսվել սեփական փորձով: Մենք ունենք բոլոր նախադրյալները սպասարկման ոլորտը զարգացնելու համար, որովհետեւ մենք հյուրասեր եւ հյուրընկալ երկիր ենք: Կփորձենք քննարկումների ընթացքում բարձրաձայնած բոլոր խնդիրներն ու առաջարկները ի մի բերել», - ասել է Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը:
Դիտում՝ 2275
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW