“Վիվասելը” չի վաճառվում եւ մտադիր է տեղաբաշխել իր բաժնետոմսերը ֆոնդային բորսայում, հայտարարել է ընկերության ղեկավարը

12.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.“Վիվասելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր հերքել է ընկերության վաճառքի մասին հայտարարությունները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ռալֆ Յիրիկյանը “Վիվասելը” համեմատել է “18-ամյա գեղեցիկ մի աղջկա հետ, որն ունի շատ երկրպագուներ, որոնք ցանկանում են նրա հետ կապել իրենց կյանքը”:

Սակայն, նշել է նա, “այդ աղջիկը չի ցանկանում ամուսնանալ, այլ ուզում է կյանքի կոչել իր ծրագրերը”:

Վերջին շրջանում “Վիվասելի” հանդեպ իրենց հետաքրքրության մասին այս կամ այն ձեւով հայտարարել էին ռուսական MTC եւ “Մեգաֆոն” բջջային օպերատորները:

“Վիվասելի” տնօրենների խորհրդի անդամ Հուսեյն Ռիֆաին նշել է, որ 2008 թ. ընկերությունն իր բաժնետոմսերը կտեղաբաշխի Հայաստանի Ֆոնդային Բորսայում:

Ռալֆ Յիրիկյանը հույս է հայտնել, որ “Վիվասելի” 1 մլն բաժանորդներից շատերը կդառնան մեր բաժնետերերը”: Բորսայում տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը դեռ որոշված չէ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6167
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW