Ավտոապահովագրողների բյուրոն զգուշացնում է վարորդներին

09.02.2018 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավտոապահովագրողների բյուրո #ԱՊՊԱ
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ վերջին շրջանում առանձին սպառողներից եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի եւ երբեւէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։

«Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն եւս մեկ անգամ ցանկանում է հիշեցնել հետեւյալ. նմանատիպ խնդիրների կարգավորման նպատակով բյուրոյի կողմից հաստատված ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով (որը հանդիսանում է ԱՊՊԱ պայմանագրի անբաժանելի մասը) 2016թ. սկսված՝ հստակ սահմանվել է, որ ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել ԱՊՊԱ պայմանագրի վերակնքման մասին անձին տեղեկացնելու կամ հիշեցնելու նպատակով միայն տվյալ անձի հետ նախկինում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության կամ նրա ներկայացուցիչների (ներառյալ ապահովագրական գործակալների) կողմից»,- ասված է հաղորդագրությունում:

Բյուրոյում հորդորել են, որ բոլոր այն դեպքերում, երբ զանգահարում եւ առաջարկում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել կամ վերակնքել այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ երբեւէ չեք ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր, իրավունք ունեք անձնական տվյալների ապօրինի օգտագործման կամ շրջանառման վերաբերյալ հաղորդում ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին։
Դիտում՝ 8947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW