Հայաստանն ընդգրկվել է թոփ 5 երկրների շարքում (4-րդ տեղ), որտեղ ռուսաստանցիներն ամենաշատն են ծախսել այս Ամանորին կատարած ուղեւորությունների ժամանակ: Նման եզրահանգման են եկել Яндекс.Деньги-ի վերլուծաբանները՝ ուսումնասիրելով, թե որ երկրներում են ռուսաստանցիներն անցկացրել տոները եւ որքան են ծախսել ուղեւորությունների ընթացքում:Նրանք դիտարկել են Яндекс.Деньги քարտերի օգտատերերի՝ Ռուսաստանից դուրս կատարած վճարումները հունվարի 1-9 ընկած ժամանակահատվածում: Հաշվի է առնվել նաեւ օգտատերերի կողմից ուղեւորության մեկնելուց առաջ ներկայացրած տեղեկատվությունը, թե որ երկիր են իրենք մեկնելու եւ որքան են մնալու (սա իրականացվում է վճարումների անվտանգությունն ապահովելու նպատակով, որպեսզի Яндекс.Деньги-ն համոզված լինի, որ վճարումը կատարել է հենց օգտատերը): Ուսումնասիրության համաձայն՝ ռուսաստանցի զբոսաշրջիկը միջինում Հայաստանում տոնական օրերին ծախսել է 33 781 դրամ: Առաջին հնգյակում են նաեւ Արաբական միացյալ էմիրությունները՝ 56 999 դրամ, Ավստրիան՝ 39 353 դրամ, Թայլանդը՝ 38 960 դրամ եւ Գերմանիան՝ 31 687 դրամ: Tweet Դիտում՝ 5861