Philips Lighting-ը դիտարկում է ՀՀ-ում արտադրություն հիմնելու հեռանկարը

22.12.2017 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Philips Lighting
Ժամանակակից էներգախնայող լամպերի արտադրությամբ զբաղվող Philips Lighting ընկերության փոխնախագահ Էրիկ Բենեդետին այսօր ասել է, որ պատրաստ է քննարկել ՀՀ կառավարության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարը:

Այս մասին ընկերության ներկայացուցիչն ասել է Երեւանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը կարեւորել է Philips Lighting-ի հետ համագործակցությունը նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ եւ ընդգծել, որ կառավարությունն ունի բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք հնարավոր կլինի համատեղ իրականացնել:

Նա առաջարկել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկել փոխգործակցության կոնկրետ ուղղությունները եւ դրա հիման վրա մշակել հետագա գործողությունների ծրագիր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Philips Lighting-ի՝ Հայաստանում արտադրություն կազմակերպելու հնարավորությանը եւ այդ նպատակով կառավարության աջակցության գործիքակազմերին:
Դիտում՝ 3211

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW