ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ դեկտեմբերի 15-ին ավարտվել է ազատ տնտեսական գոտու ձեւավորման աշխատանքների առաջին փուլն ու տրվել է դրա գործունեության մեկնարկը։ 15.12.2017 | 17:51 «Մեղրի» ազատ տնտեսական գոտին մեկնարկել է գործունեությունը Տարածքային կառավարման եւ զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահներին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ձեւավորման երկրորդ փուլի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տեխնիկական պայմանների ապահովման ուղղությամբ։ Արտաքին գործերի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առավելությունների, առեւտրային եւ լոգիստիկ հնարավորությունների, ինչպես նաեւ տնտեսական բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով։Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ կառավարության աշխատակազմ։ Tweet Դիտում՝ 2420