ԿԲ-ն ու KfW-ն €15 մլն-ի վարկային պայմանագիր են ստորագրել

19.12.2017 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրանական բանկ #KfW
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) եւ Գերմանիայի KfW զարգացման բանկի միջեւ դեկտեմբերի 18-ին ստորագրվել է «Միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր €15 մլն արժողությամբ:

Ինչպես հայտնել են ԿԲ-ի մամուլի ծառայությունում, վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:

Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական նախագծերի վարկավորմանը՝ նոր հնարավորություններ ընձեռելով ձեռնարկություններին վերազինվել ավելի էներգաարդյունավետ ու ժամանակակից սարքավորումներով:

Գործակցության շրջանակում նախատեսվում են նաեւ տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:
Դիտում՝ 2596

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW