ԿԲ նախագահը կարծում է, որ բանկային համակարգը պետք է ցուցադրի տարեկան առնվազն 40 տոկոսանոց աճ
26.06.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 26 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ կարեւորագույն տնտեսական խնդիրների լուծման համար ՀՀ բանկային համակարգը պետք է ցուցաբերի առնվազն 40 տոկոսանոց տարեկան աճ` ներկայիս 20-30% փոխարեն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հունիսի 25-ին հանդես գալով Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) ամենամյա ժողովում, Տիգրան Սարգսյանը նշել է Հայաստանի բանկային միջավայրում մրցակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
ԿԲ ղեկավարը կարծում է, որ ցածր մրցակցության ապացույց է հանդիսանում ներգրավված եւ տեղաբաշխված միջոցների 10-13% սպրեդը, որն ամենաբարձն է աշխարհում:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդրի լուծման համար ԿԲ-ն առաջարկել է մի շարք քայլեր, որոնց թվում է բանկերի կապիտալի նկատմամբ պահանջի բարձրացումը մինչեւ 5 մլրդ դրամ, միջազգային առաջատար բանկերի ներգրավումը Հայաստան եւ այլն: Արդյունքում, արդեն 5 հայտեր են ստացվել “Պոստբանկից”, “Գազպրոմբանկից”, “Բիբլոս բանկից”, “Ռայֆֆայզենբանկից”, “Պռոկրեդիտբանկից”, որոնք ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել Հայաստանի շուկայում:
Տիգրան Սարգսյանը խոսել է նաեւ հիփոթեքային շուկայի զարգացման մասին:
“Մեր կանխատեսումներով, մոտակա 5 տարիների ընթացքում Հայաստանի հիփոթեքային շուկայի ծավալը կհասնի 350 մլրդ դրամի` ներկայիս 30 մլրդ դրամի փոխարեն”,- նշել է Կենտրոնական բանկի նախագահը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: