«Արցախէներգո»-ի ծառայությունների դիմաց կարելի է վճարել «Իդրամ»-ով

21.11.2017 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արցախէներգո» #«Իդրամ»
«Իդրամ» վճարային համակարգի եւ «Արցախէներգո» ընկերության համագործակցության արդյունքում՝ Արցախի բնակիչներն էլեկտրաէներգիայի դիմաց կարող են վճարել նաեւ «Իդրամ»-ի բոլոր հարթակներում:

Ինչպես հայտնել են «Իդրամ»-ում, ծառայությունը հասանելի է ինչպես առցանց տարբերակով՝ «Իդրամ» դրամապանակի եւ www.idram.am կայքի միջոցով, այնպես էլ «Իդրամ»-ի մասնաճյուղերում եւ տերմինալներով:

«Արցախէներգո»-ի բաժանորդներն էլեկտրաէներգիայի համար «Իդրամ»-ով վճարումն իրականացնելու են առանց միջնորդավճարի, իսկ իրենց տվյալները համակարգում գտնելու են՝ փնտրումն իրականացնելով բաժանորդային համարով:

«Մեծապես կարեւորելով հարմարավետ վճարումների հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությունը՝ նախատեսում ենք առաջիկայում գործարկել Արցախին առնչվող այլ ծառայություններ եւս»,- ընդգծել են «Իդրամ»-ում:
Դիտում՝ 3613

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW