Ինեկոբանկը վարկ է ներգրավել Symbiotics հիմնադրամից՝ միկրոֆինանսավորումը խթանելու նպատակով

14.11.2017 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Symbiotics #միկրոֆինանսավորում
Ինեկոբանկը 2017թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների ընթացքում միկրոֆինանսավորման նպատակով վարկային միջոցներ է ստացել Symbiotics հիմնադրամից՝ ընդհանուր առմամբ $9 մլն-ին համարժեք դրամի չափով:

«Ինեկոբանկի եւ Symbiotics-ի միջեւ կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմեց շուրջ $14 մլն, ինչը վկայում է կազմակերպությունների միջեւ արդյունավետ եւ երկարաժամկետ համագործակցության մասին: Ներգրավված ֆոնդերը Ինեկոբանկի կողմից կուղղվեն միկրովարկավորման ոլորտ՝ նպաստելով տնտեսական զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել են բանկում:

«Ինեկոբանկը 2010-ից համագործակցում է Symbiotics հիմնադրամի հետ: Այս տարիների ընթացքում մենք միասին իրականացրել ենք մի շարք արդյունավետ ծրագրեր եւ ուրախ ենք եւս մեկ անգամ ամրապնդել հարաբերությունները մեր կառույցների միջեւ, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար էլ ավելի գրավիչ առաջարկների ստեղծմանը: Այս վարկի ներգրավումը հատկանշական է նրանով, որ բանկին վարկային միջոցները տրամադրվել են դրամով, ինչը թույլ է տալիս մեր հաճախորդներին առաջարկել էլ ավելի գրավիչ պայմաններով վարկային միջոցներ»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադեւոսյանը:

«Ինեկոբանկը, շարունակում է ընդլայնել արդյունավետ համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, ինչի արդյունքում միայն այս տարվա վերջին միջազգային գործընկերներից ներգրաված գումարը կկազմի $54 մլն:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ. եւ հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը: Բանկի առաքելությունն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը՝ հանդես գալով որպես հուսալի եւ ազնիվ գործընկեր ու խորհրդատու՝ միկրո, ՓՄՁ եւ անհատ հաճախորդների համար: Ինեկոբանկը համագործակցում է շուրջ 30 միջազգային ֆինանսական կառույցների հետ, այդ թվում են 3 բաժնետեր՝ IFC, DEG եւ EBRD, ինչպես նաեւ խոշոր վարկատուներ՝ ADB, FMO, BSTDB, EFSE, OeEB, OFID եւ այլ կազմակերպություններ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW