KfW-ն €80 մլն վարկ կտրամադրի Հայաստանին

09.11.2017 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#KfW
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի՝ ի դեմս ֆինանսների նախարարության, եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ €80 մլն արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:

Վարկային միջոցները կտրամադրվեն երկու տրանշով (€40 մլն-ական՝ 2017-ին եւ 2018-ին) եւ կուղղվեն Հայաստանի ջրային եւ կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանն ու գյուղատնտեսական ապահովագրության մեխանիզմի իրագործմանը:

Վարկը կտրամադրվի տարեկան 2,4% տոկոսադրույքով, մայր գումարի մարման ժամկետը կկազմի 15 տարի, որից 5-ը՝ արտոնյալ:

Ծրագրի ներքո կտրամադրվի €8,3 մլն-ի տեխնիկական աջակցություն:
Դիտում՝ 2652
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW