Կառուցվածքային փոփոխություններ Յունիբանկում

07.11.2017 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Մեսրոպ Հակոբյան #Վարդան Աթայան
Յունիբանկում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ:

Բանկում նշել են, որ այդ փոփոխությունների համաձայն՝ 2017թ. նոյեմբերի 6-ից Վարչության նախագահի տեղակալ - Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն, Վարչության անդամ Մեսրոպ Հակոբյանը նշանակվել է բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Մեսրոպ Հակոբյանն աշխատում է Յունիբանկում 2004-ից, ունի ավելի քան 15 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ ՀՀ բանկային համակարգում»,- ասված է հաղորդագրությունում:

Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը կզբաղեցնի Յունիբանկի Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը եւ կհամակարգի բանկի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները:
Դիտում՝ 7133

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW