Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ, ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը եւ ծրագրերին: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ՝ վարչապետը հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանում եւ Արցախում շուրջ 500 000 շահառուի համար իրականացվել է ավելի քան 50 000 ծրագիր՝ $330 մլն ընդհանուր արժեքով, իսկ նվիրատուների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 700 000-ի: Նա մանրամասներ է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերի եւ ամենամյա դրամահավաքի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Հեռուստամարաթոնն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին: Հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը եւ արեւային էներգիայի կիրառման հնարավորությունների ստեղծմանը: Tweet Դիտում՝ 3239