ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոկտեմբերի 31-ին նշվող Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ, բարձրացրել է ավանդների տոկոսադրույքները: Ինչպես նշել են բանկում, հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 2-ը ներառյալ, հաճախորդները հնարավորություն կունենան ձեւակերպելու դրամով «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդներ՝ 0,5%-ով ավելի բարձր տոկոսադրույքով: Տվյալ ժամանակահատվածում գործելու են նաեւ «Աշնանային խնայողություններ» ակցիայի պայմանները, որի շրջանակում դրամով ավանդների համար գործելու են մինչեւ 10%-ով բարձրացրած տոկոսադրույքներ: «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդները կարող են ձեւակերպել ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձիք, առավելագույնը 730 օր ժամկետով: Ավանդներ ձեւակերպելիս բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ: Tweet Դիտում՝ 9409