Իսպանացիները մտադիր են ՀՀ-ում գյուղոլորտի ուսումնական կենտրոն հիմնել

24.10.2017 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գլոբալտեք» #Իգնատի Առաքելյան
Իսպանական «Գլոբալտեք» ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ տարեկան կվերապատրաստվեն ավելի քան 100 մասնագետներ՝ հմտանալով գյուղոլորտի կառավարման եւ տեխնիկական հարցերում:
 
Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում, իրենց այս մտադրության մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են նախարար Իգնատի Առաքելյանի հետ այսօր Երեւանում կայացած հանդիպմանը:

Ուսումնական կենտրոնը կունենա նաեւ ջերմոցային տնտեսություն, ինտենսիվ այգի եւ հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով:

Իգնատի Առաքելյանի խոսքով՝ նախարարությունում առկա են ուսումնական կենտրոն հիմնելու անհրաժեշտ պայմանները: Նա առաջարկել է իսպանական կողմին ուսումնասիրել կենտրոնի ստեղծման հնարավորություններն ու ներկայացնել առաջարկներ:
Դիտում՝ 2949

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW