Արդշինբանկը տրամադրում է վարկային գիծ աշխատավարձի 14-ապատիկի չափով

06.10.2017 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը բարելավել է աշխատավարձային նախագծի շրջանակում նվազող սահմանաչափով վարկային գծերի պայմանները:

Բանկում նշել են, որ համաձայն բարելավված պայմանների՝ այժմ հնարավոր է ստանալ վարկային գիծ մինչեւ աշխատավարձի 14-ապատիկը: Ավելացվել է նաեւ վարկային գծի տրամադրման ժամկետը, ըստ որի՝ այն հնարավոր է մարել մինչեւ 70 ամիս ժամկետում:

«Դասվելով երկրի խոշոր եւ առաջատար բանկերի շարքը՝ Արդշինբանկը պարբերաբար ընդլայնում եւ բարելավում է իր կողմից առաջարկվող ծառայությունների պայմանները՝ փորձելով արդարացնել յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները: Այս վարկային գիծը հնարավորություն է տալիս ստանալ ամսական աշխատավարձի մինչեւ 14-ապատիկի չափով եւ մինչեւ 70 ամիս առավելագույն մարման ժամկետով գումար: Արդշինբանկի այս աշխատավարձային վարկային գիծը հնարավորություն է ընձեռում ստանալ տարեկան 0% անվանական տոկոսադրույքով վարկային սահմանաչափ»,- նշել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկում ընդգծել են, որ աշխատավարձային նախագծի մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեն օգտվել վարկային գծերից, այլեւ ստանալ ավանդի արտոնյալ պայմաններ, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից եւ զեղչեր տարբեր ծառայություններից, ինչպես նաեւ կարող են տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը եւ վարկային գծերը:
Դիտում՝ 5078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW