Յունիբանկը 0% կանխավճարով հիփոթեք է գործարկել

04.10.2017 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #հիփոթեք #Գուրգեն Ղուկասյան
Յունիբանկը գործարկել է առանց կանխավճարի հիփոթեքային վարկեր՝ առաջնային եւ երկրորդային շուկայում բնակելի կամ բիզնես անշարժ գույքի ձեռքբերման համար:

Բանկում հայտնել են, որ փոխարենը վարկառուն պետք է գրավադրի լրացուցիչ անշարժ գույք:

«Դասական՝ առանց կանխավճարի» վարկի առավելագույն գումարը կազմում է $150 հազ., ժամկետը՝ 20 տարի, իսկ տոկոսադրույքը՝ սկսած տարեկան 11,7%-ից:

Հաշվի առնելով առանց կանխավճարի հիփոթեքային վարկերի հանդեպ բնակչության մեծ պահանջարկը՝ Յունիբանկը հայտարարել է նաեւ հատուկ ակցիա, որի շրջանակում կարելի է ձեռք բերել բնակարաններ Երեւանի Լվովյան 14 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարանային շենքում՝ արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, կանխավճարը կազմում է 0%, տոկոսադրույքը՝ տարեկան 9,5%, ժամկետը՝ մինչեւ 20 տարի:

«Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Առանց կանխավճարի վարկի առկայությունը հիփոթեքային վարկերն առավել մատչելի է դարձնում բնակչության լայն զանգվածի համար, որն ունի կայուն եկամուտ, սակայն չունի բավարար խնայողություններ բնակարան ձեռքբերելիս կանխավճար կատարելու համար: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը»,- նշել է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Դիտում՝ 26114
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW