«Ջրամբարների թերլցումը խափանում է ոռոգման գործընթացը»

28.09.2017 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ջրամբար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ջրամբարների թերլցման հետեւանքով ոռոգման աշխատանքների խափանման խնդրին:

«Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում առավել դրսեւորվում են հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերը: Դրանով պայմանավորված՝ առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հանրապետության մակերեւութային, մասնավորապես՝ ջրամբարները սնող ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածությունն ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարումն իրականացնելու նպատակով բնապահպանության նախարարին եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն եւ գործողությունների ծրագիր:
Դիտում՝ 1575

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW