«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի եւ Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով վերանորոգվել է Նոյեմբերյանի մարզադպրոցը:Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ նորոգվել էմարզադպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Մարզադպրոցից օգտվում է սահմանամերձ ինը համայնքի մոտ 150 սան: 06.05.2017 | 15:14 «Ստեփան Գիշյան» հիմնադրամը տրամադրել է առաջին դրամաշնորհները «Ոգեւորություն եմ տեսնում թե՛ բնակիչների, թե՛ համայնքի ղեկավարության, թե՛ մարզադպրոցի սաների մոտ. ոգեւորված են, քանի որ նոր մարզադպրոցում են կազմակերպելու պարապմունքները: Այս տարի հիմնադրամին ներկայացվել էր շուրջ 130 ծրագիր: Ընտրությունն անչափ բարդ էր, քանի որ մեզ ներկայացված ծրագրերը շատ էին, եւ բոլորն էլ չափազանց հետաքրքիր: Ընտրված չորս ծրագրերից մեկն այսօր արդեն ամբողջությամբ իրագործված է։ Ծրագիրն ընտրելու ժամանակ մեզ համար շատ կարեւոր էր, որ մարզադպրոցի ամբողջական վերանորոգումը իրականացվելու է համայնքապետարանի եւ հիմնադրամի համատեղ ջանքերով։ Համայնքապետարանի ծրագրին մասնակից լինելու ցանկությունը եւ պատրաստակամությունը հավելյալ առավելություն էր»,- ասել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։Նա վստահություն է հայտնել, որ «վերանորոգված մարզադպրոցը մեծ օգուտ կբերի համայնքին թե՛ առողջ ապրելակերպի տեսանկյունից, թե՛ համայնքի երիտասարդների եւ ոչ միայն նրանց ազատ ժամանակը կազմակերպելու առումով»:Հիմնանորոգված մարզադպրոցում աշակերտները բասկետբոլ, վոլեյբոլ եւ բադմինտոն կպարապեն, հաշմանդամություն ունեցող երեխաների համար կբացվի խմբակ շախմատի եւ շաշկիի պարապմունքներ անցկացնելու համար: Մինչեւ տարեվերջ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի եւս երեք դրամաշնորհային ծրագիր: Tweet Դիտում՝ 6097