Երեւանում բացվել է իրանական ապրանքների էքսպոն

22.09.2017 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Ավետիս Հովհաննիսյան #Հովհաննես Ազիզյան
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ այսօր «Երեւան էքսպո» կենտրոնում բացվել է իրանական բազմաճյուղ առեւտրաարդյունաբերական էքսպոն:

Ինչպես հայտնել են հիմնադրամում, էքսպոյին ներկայացված է 49 իրանական ընկերությունների արտադրանք, այդ թվում՝ կենցաղային տեխնիկա, տպագրիչ, փաթեթավորման սարքավորումներ, գյուղտեխնիկա, տեքստիլ:

«Սա Իրանում հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է եւ նպատակ ունի ամրապնդելու հայաստանցի եւ իրանցի գործարարների միջեւ տնտեսական կապերը»,- նշել է հիմնադրամի ծրագրերի թիմի ղեկավար Ավետիս Հովհաննիսյանը։  


Նրա խոսքով, Իրանում կայացած ցուցահանդեսից հայկական ընկերությունները վերադարձել էին 9 պայմանագրով, այդ թվում՝ արտահանման բացառիկ պայմանագիր եւ 2 բուհական համագործակցության հուշագիր:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւս կարեւորել է էքսպոյի անցկացումը:

«Հույս ունեմ, որ նման ցուցահանդեսները կդառնան ավանդական՝ իրենց ներդրումն ունենալով հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում»,- ասել է նախարարը։

Փոխնախարար Հովհաննես Ազիզյանն էլ ընդգծել է, որ այս ցուցահանդեսով Հայաստանում կբարձրանա իրանական ապրանքների մասին տեղեկացվածությունը, հիմքեր կստեղծեն ներմուծվող իրանական ապրանքների, կիսաֆաբրիկատների՝ Հայաստանում հետագա վերամշակման, համատեղ արտադրությունների հիմնման եւ դեպի երրորդ երկրներ արտահանման համար:
Դիտում՝ 3623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW