Գինեգործության եւ խաղողագործության ոլորտում ԱԱՀ վերադարձի ժամկետը կկրճատվի

07.09.2017 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ՊԵԿ #նիստ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է կրճատել գինեգործության եւ խաղողագործության ոլորտում արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետները:

«Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում։ Սա, որոշ դեպքերում, ֆինանսական դժվարություններ է առաջացնում ոլորտի գործարարների համար»,- նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահին 2-օրյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու եւ կազմակերպելու վերաբերյալ:
Դիտում՝ 3116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW