ԵԿԳ-ն ներկայացրեց իր արտադրանքը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում

25.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 25 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Լոնդոնում Հայաստանի դեսպանությունը, Երեւանի Կոնյակի Գործարանի /ԵԿԳ/ հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի սրահներից մեկում կազմակերպեց հայկական կոնյակի շնորհանդես:

ՀՀ ԱԳ մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ մայիսի 23-ին անցկացված շնորհանդեսը նպատակ ուներ ներկայացնել ԵԿԳ արտադրանքը բրիտանական սպառողին, ինչպես նաեւ գործնական կապեր հաստատել ԵԿԳ գործարանի ներկայացուցիչների եւ բրիտանական գործարար շրջանակների միջեւ:

Շնորհանդեսին ներկա էին Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամներ, կառավարական գերատեսչությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, ԵԿԳ պատվիրակությունը` նախագահ եւ գլխավոր տնօրեն Էրվե Քարոֆի գլխավորությամբ, ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8211

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW