Պրոմեթեյ Բանկի մրցույթի հաղթողները այցելեցին «Կիլիկիա» առագաստանավ

23.08.2017 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պրոմեթեյ Բանկ
Պրոմեթեյ Բանկի 2017թ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի օգոստոսի թեման հայերի ձեռքբերումներն են ծովագնացության ոլորոտում:

Բանկը կազմակերպեց մրցույթ, որի շրջանակներում ծովագնացության թեմայով հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցները ուղեւորվեցին Սեւան՝ գիտակրթական այցով «Կիլիկիա» առագաստանավ:

Մասնակիցներին ուղեկցում էր «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը:

Նավապետը մասնակիցներին ծանոթացրեց հայկական ծովագնացության պատմության հետ եւ պատմեց «Կիլիկիա» առագաստանավի կատարած նավարկության մասին:
Դիտում՝ 2790

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW