ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետեւելու նպատակով: Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախօրեին վերամշակող ընկերությունների հետ հանդիպումից հետո նախարարը տեղեկացրել է, որ գործարաններն արդեն սկսել են մթերման գործընթացը, որն անցնում է սահուն կերպով եւ առանց խոչընդոտների: 09.08.2017 | 16:47 Վարչապետ. Ստեղծելու ենք շահութաբեր եւ ինդուստրիալ գյուղատնտեսություն «Ընկերությունները տեղեկացվել են գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի, մասնավորապես, մթերումների դիմաց մատչելի՝ տարեկան 3% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագրի պայմանների մասին»,- նշել է Իգնատի Առաքելյանը:Նախարարը հիշեցրել է, որ ծրագիրը փորձնական է: Այս տարվա համար ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 2,4 մլրդ դրամ, իսկ հաջողելու դեպքում հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի: Արագածոտնի մարզում «Թամարա ֆրութ» կատարած այցի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում գրանցել են արտադրության ծավալների 20% աճ: Ունենալով սեփական մշակովի տարածքներ՝ ընկերության ղեկավարությունն առաջիկայում նախատեսում է միջոցներ ձեռնարկել ոռոգման կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ:Պահածոների, մուրաբաների, խյուսերի եւ խտանյութերի արտադրության ոլորտում մասնագիտացած «Եվրոթերմ»-ում էլ նախարարին տեղեկացրել են, որ այս տարի մթերումների ծավալներն ավելացել են, մասնավորապես արդեն մթերվել է շուրջ 1100 տոննա ծիրան, շուտով կսկսվի դեղձի մթերման գործընթացը: Սեփական մշակովի տարածքների ոռոգման եւ արդյունավետության բարձրացման նպատակով՝ 2014-ից ընկերությունում անցել են կաթիլային համակարգի: Tweet Դիտում՝ 3477